Փրկարարները 200 հոգու տարհանել են զբոսանավից, որը վթարի էր ենթարկվել Էյսել գետի վրա Նիդերլանդներում: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայությանը:110 մետր երկարությամբ «Britannia» զբոսանավը վնասվել է ու սկսել է ջրի տակն անցնել Զյուտֆեն քաղաքի մոտակայքում:
«Բոլոր 154 ուղեւորներն ու անձնակազմի 40 անդամները տարհանվել են, մենք փորձում ենք ջուրը հեռացնել, որպեսզի թույլ չտանք խորտակվել: Նավի պոչային հատվածում մեծ անցք կա, եւ մենք վստահ չենք, որ կկարողանանք պահել այն ջրի մակերեսին»,- գործակալությունը մեջբերում է փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքերը:
Նավի ուղեւորներին, որոնց մեծամասնությունը թոշակառուներ են Գերմանիայից եւ Ավստրիայից, տեղավորել են Զյուտֆենի սրճարաններից մեկում: Ավելի ուշ նրանց կտեղափոխեն հիվանդանոց:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























