Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իտալիայի հարավ իր այցի ընթացքում խոշորագույն հանցավոր խմբերից մեկը հանդիսացող «Նդրանգետային» անվանել է «սատանայի երկրպագուներ» եւ հավաստիացրել, որ մաֆիայի ներկայացուցիչներին կվտարեն եկեղեցուց:

Նրանք, ովքեր իրենց կյանքում հետեւում են չարի ուղուն, ինչպես որ մաֆիայի անդամները, Աստծո հետ ընդհանուր ոչինչ չունեն: Նրանք վտարված են եկեղեցուց»,- հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «The New York Times»-ին:

«Նդրանգետան» միջազգային խմբավորում է, որը զբաղվում է անօրինական(թմրավաճառություն, միջուկային նյութերի իրացում, «սեւ» կապիտալի տեղափոխում) եւ օրինական(շինարարություն, ռեստորաններ, մանրածախ առեւտուր) բիզնեսով: «» հետազոտական ընկերության տվյալներով՝ դրա տարեկան շրջանառությունը կազմում է 53 մլրդ եվրո, ինչը կազմում է Իտալիայի տնտեսության 3.5 տոկոսը: 
Բացի այդ, «Նդրանգետայի» առաջնորդները հաճախ խոշոր նվիրատվություններ են կատարում եկեղեցուն: