Կանադան լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ եւ մուտքի արգելքներ է սահմանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի 11 քաղաքացու համար՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի պատճառով:Ինչպես նշվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարության մեջ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձինքն նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատժամիջոցների շրջանակում է նաեւ մեկ ընկերություն: «Միջազգային հասարակությանն անհանգստացնում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումն ու սադրիչ ռազմական գործողությունները»,- հայտարաել է Հարփերը՝ հավելելով, որ Կանադան լիովին աջակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրին: Պատժամիջոցների ընդլայնված ցուցակը դեռ չի հրապարակվել:Պատժամիջոցներն ընդդեմ ռուս եւ ուկրաինացի պաշտոնական անձնանց եւ ընկերությունների սահմանել են նաեւ ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ավստրալիան: