Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հերքել է հինգ ծառայակցի սպանած հարավկորեացի զինվորականին ձերբակալելու մասին լուրը, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
«Նրան դեռ չեն բռնել», — հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:
Նախարարությունում այդպես են մեկնաբանել մի շարք լրատվամիջոցներում հայտնված լուրը, ըստ որի՝ հարավկորեացի զինվորականներին հաջողվել է բռնել փախած զինվորին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի հետեւակային զորքերի 22-րդ զորամասի սերժանտը կրակ էր բացել Քանվոնդո նահանգում գտնվող անցակետում (ԿԺԴՀ-ի սահմանին): Միջադեպի հետեւանքով զոհվել էր հինգ զինվորական, եւս յոթը` տուժել: չարագործը փախել էր դեպքի վայրից: Ըստ նախնական տվյալի` սահմանապահը ունի հրացան եւ զինամթերք:
Ընթանում է փոխհրաձգություն հարավկորեական զինվորականների եւ մարդասպան սերժանտի միջեւ





























