Տաջիկստանի բնակիչները զրկվել են քաղաքացիական անձնագրով Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից:

Այդ մասին է վկայում Տաջիկստանից Ռուսաստան մուտք գործելու եւ Ռուսաստանից դուրս գալու համար փաստաթղթերի ցանկում փոփոխությունների մասին որոշումը, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Հունիսի 17-ի այս որոշմամբ, որը նախապատրաստել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը, Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան պիտի մուտք գործեն եւ դուրս գամ ՌԴ-ից միայն արտասահմանյան, ծառայողական, դիվանագիտական անձնագրերով: