Հարավային Կորեայի իշխանությունները բավարարել են ես մեկ հյուսիսկորեացի ձկնորսի խնդրանքը`  ապաստան տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ ձկնորսին փրկել էին ափամերձ ծառայության աշխատակիցները, երբ նրա նավը հայտնվել էր հարավկորեական ջրերում:

Նման դեպքերում ավանդաբար կատարվող հարցաքննության ընթացքում ԿԺԴՀ-ի քաղաքացին ցանկություն էր հայտնել մնալ Հարավային Կորեայում: «Մարդասիրական նկատառումներից ելնելով» Սեուլը բավարարել է նրա խնդրանքը, նշել են կառավարությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկ շաբաթ առաջ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին էր հանձնել հյուսիսկորեացի հինգ ձկնորսների, որոնց  փրկել էին Ճապոնական ծովում  խորտակվող նավից: Մայիսին Հարավային Կորեայի ափամերձ ծառայությունը փրկել էր եւս երեք ձկնորսի ԿԺԴՀ-ից:  Նրանցից մեկը մնացել էր Հարավային Կորեայում, մյուս երկուսին հանձնել էին ԿԺԴՀ-ին: