Չինաստանի հարավում 5 օր շարունակ արեւադարձային անձրեւներ են տեղում, որոնց զոհն է դարձել առնվազն 26 մարդ:

Տարերային աղետի ենթարկված տարածքից արդեն տարհանվել է 337 հազար տեղացի, հաղորդում է Չինաստանի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարությունը: Տնտեսական վնասը գնահատվում է մոտ 650 մլնդ դոլար:

Չինաստանի հարավային 9 նահանգներում շարունակական անձրեւների հետեւնաքով առաջացել են ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ամբողջությամբ ավիրել են 9 հազար տուն, 10 հազարավոր շենքեր վնասված են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: