Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 04.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 19.50-ի սահմաններում Երեւան-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Եփրեմենկո գյուղի մոտակայքում (Բավրայից 12 կմ կեռու) տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ«ԲՄՎ» մակնիշի 34 OD 337 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել. կան տուժածներ:
Ավտոմեքենայի վարորդ Ն.Գ. , ուղեւորներ՝ 5-ամյա Է.Գ.-ն, Գ.Գ. եւ Հ.Գ. դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Նինոծմինդայի հիվանդանոց:
Բժիշկները Ն.Գ.-ի եւ Է.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Բ.-ի եւ Գ.Գ.-ի վիճակը՝ ծանր:





























