Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 22-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի 07 US 963 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., մոտ 65 տարեկան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել կամրջի տակ, ինչից ուղեւոր Ա. Գ..-ն (ծնվ.1955թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն Ա.Գ.ին դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:





























