Սիրիայի նախագահական ընտրությունները հունիսի 3-ին անցել են ժողովրդավարական եւ թափանցիկ մթնոլորտում: Դրանց բնորոշիչ գիծը հանրության բոլոր շերտերի լայն մասնակցությունն էր երկրում եւ երկրից դուրս: Այս մասին նշված է Սիրիայի հայրենասեր ուժերի համատեղ հայտարարությունում, որոնք կողմ են երկրում զինված հակամարտության անհապաղ դադարեցմանը:

Դամասկոսի մամուլի ասուլիսում ընդգծել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ազգային միասննության եւ երկրում կայունության պահպանման խորհրդանիշն է, փոխանցում է «Դամասկոս» միջազգային ռադիոկայանը:  Սիրիական կուսակցությունների հայտարարություններում նշվում է, որ հաջորդ փուլում Սիրիայի ողջ հասարակությունը պետք է նույն շարքում կանգնի  ղեկավարության հետ` երկրում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու եւ քաղաքական բարեփոխումներ անցկացնելու համար: Մամուլի ասուլիսի մասնակիցները  կոչ են արել շարունակել համազգային երկխոսությունը` բոլոր քաղաքական ուժերի եւ կուսակցությունների մասնակցությամբ, եւ ստեղծել ազգային միասնության կառավարություն: