Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ, սակայն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է:

Կատարվում է նախաքննություն: