Սիրիայում շարունակվում է հունիսի 3-ին նախագահական ընտրություններում Բաշար Ասադի հաղթանակով պայմանավորված համաներման մասին հրամանի իրականացումը:

Մասնավորապես, Սիրայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Դարաա նահանգի Իզրա քաղաքում համաներման մասին N22 նախագահական հրամանի հիման վրա, ազգային հաշտեցման շրջանակներում եւ ավագանու ջանքերի շնորհիվ ազատ են արձակվել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին մասնակից 675 քաղաքացիներ:

Ազատվածները երախտագիտություն են հայտնել այն մարդկանց, ում շնորհիվ նրանք տուն են վերադարձել, եւ հայտարարել են, որ նրանք այլ սիրիացիների հետ միասին կպաշտպանեն Հայրենիքը եւ կվերականգնեն կայունությունը: Իր հերթին, Իդլեբ նահանգի ոստիկանության վարչության պաշտոնական աղբյուրը հաղորդել է  16 քաղաքացիների համաներման մասին, որոնք պարտավորվել են երկրի անվտանգության սպառնացող այլեւս ոչ մի գործողություն չիրականացնել: