ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ «Մեծ յոթնյակի» (G7) շրջանակում:
Քաղաքական գործչի խոսքով՝ ամերիկյան կողմը հերթական տուգանքային միջոցների կողմնակիցն է, եթե Մոսկվան չօգտագործի իր ազդեցությունը եւ անջատականներին զենքը վայր դնելու կոչով չդիմի:
Բացի դրանից, Բայդենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել զենք մատակարարելը եւ վարձկանների անցկացումը Ուկրաինայի սահմանով, փոխանցում է Reuters-ը:
Պորոշենկոն էլ Սպիտակ տան ներկայացուցչին հայտնել է գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու տասնյակ դեպքերի մասին, փոխանցում է Ուկրանայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ի պատասխան` Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը ԱՄՆ-ի համար առաջնային թեմաներից մեկն է:
«Մենք ապշած ենք նրանից, թե որքան հանգամանորեն եք դուք կատարում հայտարարված խաղաղության եւ հրադադարի ծրագիրը», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը եւ վստահեցրել Պորոշենկոյին, որ ստեղծված իրավիճակում «ողջ աշխարհն աջակցում է Ուկրաինային»:





























