ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի եւ Անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին այցով ժամանել է Երեւան: Այցի շրջանակում նախատեսված են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: