Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են մայրաքաղաքային բուհերից մեկի ռեկտորի կողմից կազմակերպված ինտիմ-ծառայություններ մատուցող սրահների ցանցի գործունեությունը:
«Մոսկվայի քրեական հետախուզության 22-րդ բաժանմունքի աշխատակիցները Փոքր Յուշունսկ փողոցում ավազակաորջ կազմակերպելու եւ աղջիկներին մարմնավաճառության մեջ ներքաշելու մեղադրանքով ձերբակալել են մայրաքաղաքային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ռեկտորին: Օպերատիվ աշխատանքի արդյունքում խուզարկուները բացահայտել են, որ Մոսկվայում գործող սեռական բնույթի ծառայություններ մատուցող մի քանի սաունաներ, ինտիմ-սրահներ կազմակերպվել եւ ղեկավարվում են հենց այդ մարդու կողմից», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով մոսկովյան քրեական հետախուզության մամուլի ծառայությանը:
Ավազակաորջերի կազմակերպման եւ մարմնավաճառության մեջ ներքաշման հոդվածներով քրեական գործ է հարուցվել:
Կազմակերպչի եւ նրա անմիջական օգնականի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հանցավոր խմբի մյուս մասնակիցների նկատմամբ օպերատիվ քննչական միջոցառումներ են տարվում:





























