ԵՄ-ի արտագին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անհրաժեշտ է համարում Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանը:

Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգում կայանալիք արտաքին գործերի ԵՄ խորհրդի նիստին կքննարկվեն հարցեր՝ ուղղված Ուկրաինայի անվտանգության աջակցմանը:

«Շատ կարեւոր է աջակցել Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությանը: Հանգիստն ու խաղաղությունը անհրաժեշտ են երկրի ապագայի համար ոչ միայն մարդկանց սպանությունն վնասվածքները խոչընդոտելու ակնհայտ պատճառներով, այլ նաեւ, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել»:

 «Խորհուրդն այսօր կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը, սակայն մենք պետք է  հիմնվենք ուկրաինացի նախարարի հետ քննարկումների վրա», - նշել է Էշթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին կներկայացնի երկրի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորմանն ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պլանը:

Անցյալ շաբաթվա վերջին Պորոշենկոն արեւմուտքում հատուկ գործողությանը մասնակցող բոլոր ուժային ստորաբաժանումներին մեկ շաբաթով հրադադարի հրաման էր արձակել: Նախագահը նաեւ ներկայացրել էր իրավիճակի կարգավորման խաղաղ պլանը, սակայն ապստամբները Պորոշենկոյի խոստումներին չեն հավատում եւ պատրաստվում են շարունակել մարտը: