Ռուսաստանը երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Երեւանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ելնում ենք նրանից, որ խնդիրների լուծման բազա կա, խնդրի կարգավորման սկզբունքները արձանագրված են նախագահների հայտարարությունում: Ամենագլխավորը այդ սկզբունքների իրականացման չափանիշները համաձայնեցնելն է եւ քայլերին հետեւելը»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կձգտի նրան, որ շարունակվի ուղիղ երկխոսությունը երկու նախագահների միջեւ:





























