Աշնանը Հայաստանի քաղաքացիների բողոքի շարժումները կմիաձուլվեն: Այդ մասին այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այստեղ-այնտեղ ձեւավորվում են սոցիալական բողոքի օջախներ՝ որոնք փորձում են ապաքաղաքական լինել, սակայն եւ չեն հրաժարվում քաղաքական ուժերի աջակցությունից:
«Կարծում եմ աշնանը, երբ ավանդաբար արթնանում է քաղաքական ակտիվությունը, այդ բողոքի շարժումները կամրանան, իսկ կուսակցությունները կմիավորվեն նրանց հետ»,-ասել է Սարգսյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի կարծիքով՝ ինքնակազմակերպման ճանապարհով քաղաքացիները բողոքները կընդգրկեն երկրի համար արդիական հարցեր, մասնավորապես, օգոստոսի 1-ից էեկտրաէներգիայի 10-15% թանկացումը:




























