Երեւան-Էջմիածին ճանապարհի 18-րդ կմ-ին` «Զվարթնոց» տաճարի դիմաց, հունիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, , «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» եւ «ԶԻԼ-431410» մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԶԻԼ»-ի հետեւում կանգնած վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: