Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է հունիսի 18-20-ը Կազան քաղաքում անցկացվող Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:
Համաժողովին Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին առնչվող ելույթով:
Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելոռուսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:





























