Ռուսաստանը նախատեսում է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման որոնումներին: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը եւ հանդես եկել դրանց հետագա զարգացման օգտին:
«Երկու երկրների առաջնորդները ընդգծել են ռուս-ադրբեջանական համագործակցության ձեռք բերված բարձր մակարդակը: Տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրների, այդ թվում ԼՂ խնդրի շուրջ կարծիքներ փոխանակելիս, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը ամբողջական աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ կարգավորման որոնումների հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:





























