Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին:





























