Ռուսաստանի պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հաստատել է, որ ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին այնքան ժամանակ, մինչեւ վերականգնվեն այդ կառույցում ՌԴ բոլոր լիազորությունները:

«Այսօր մեկնարկած ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանը անցնում է առանց Ռուսաստանի: Քանի դեռ չեն վերացվել պատժամիջոցները, մեր պատվիրակությունը մտադիր չէ մասնակցել ԵԽԽՎ աշախատանքներին»,-գրել է նա Twitter-ում:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացվել է Ստրասբուրգում: Բանավեճի հիմնական թեման լինելու է Ուկրաինայում տիրող ճգնաժամը եւ հակամարտության ծավալումը այդ երկրի հարավ-արեւելքում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ Պուշկովը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության վիճակը կարող է փոխվել 2015-ի հունվարին: