Նյու Յորքում տաքսիստը ծեծել է 75-ամյա ռուս զբոսաշրջիկին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է վճարել 149 դոլար՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի մի տերմինալից մյուս տերմինալ տանելու համար, գրում է Daily News-ը:

Ոստիկանության նախկին աշխատակից Վլադիմիր Զախարովը նստել է տաքսի, որի վարորդը եղել է 41-ամյա Վեյն Ուոլքերը, եւ խնդրել է նրան իրեն հասցնել 2-րդ տերմինալ: Անցնելով 22 մետր, Ուոլքերը հայտարարել է, որ տարեց մարդը պետք է իրեն վճարի 149 դոլար, սակայն, ինչպես գրում է պարբերականը, Զախարովը միանգամից կասկածել է, որ իրենք պտտվում են օդանավակայանի բոլոր տերմինալների կողքով:

Տեսնելով, որ ուղեւորը հրաժարվում է վճարել, տաքսու վարորդը ներսից փակել է  դռները եւ ոտքը դրել արագության ոտնակին: Վախեցած Զախարովը կարողացել է բռնել ղեկը եւ մեքենան հետ բերել երթեւեկելի հատված: Սակայն տաքսիստը սկսել է ծեծել ուղեւորին:

Արդյունքում թոշակառուն հանել է մեքենայի բանալին եւ թուրս եկել մեքենայից: Վարորդը ձերբակալվել է, նրան միանգամից մի քանի մեղադրանք է առաջադրվել: Զապարովը միջադեպից հետո հերադարձել է Ռուսաստան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: