Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում այրվում է անասնակեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 04.57-ին:

Ամբողջությամբ այրվել են Ա. Մ.-ին «ԶԻԼ» մակնիշի 34 MT 701 համարանիշի ավտոմեքենան եւ թափքում մոտ 160 հակ անասնակեր: