Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում` Սպիտակի առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածում (13 կմ) «Նիսսան» մակնիշի HCH-941 համարանիշի ավտոմեքենան անսարքության պատճառով ընթացքի ժամանակ կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել:
Վարորդ` 54-ամյա Ս. Ա.-ն, ուղեւորներ` 51-ամյա Մ. Ա.-ն եւ 48-ամյա Ա. Հ.-ն,Վրաստանի հանրապետության քաղաքացիներ, չեն տուժել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:





























