Հունիսի 21-ին, ժամը 05.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Հարություն Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ին, իրենց շենքի բակում անհայտ անձն անհայտ առարկայով հարվածել է կրծքավանդակին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33/Ա շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում Հարություն Ս.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 44-ամյա Գագիկ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: