Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Գագիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունվարի 16-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնինսկի մարզի ազգային անվտանգության վարչության կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: