Արարատի մարզի Գոմք գյուղի տարածքում, հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, խոտհնձի ժամանակ, տրակտոր է կողաշրջվել եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























