Ուկրաինական Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հրաժարվել է զբաղեցնել շրջանի նահանգապետի պաշտոնը: Այդ մասին նա հայտարարել է Դենոցկում մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ իբրեւ ժողովրդական պատգամավոր Եֆիմ Զվյագիլսկին առաջարկել է Ուկրաինայի նախագահին՝ պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտուին փոխարինել Դոնեցկի քաղաքապետով, հաղորդում է «Օստրով»-ը:

«Ես այս քաղաքի քաղաքապետն եմ, եւ հրաժարվել եմ այդ նախաձեռնությունից… Առաջինը հերթին, սա պետական ծառայություն է, եւ ես չեմ ցանկանում խախտել Սահմանադրությունը, (Լուկյանչենկոն արդեն հասել է պետական ծառայողների սահմանային տարիքին) որպեսզի շահարկումների առիթ չլինի», - ասել է քաղաքապետը: