Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում մահմեդական համայնքի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Այդ երկրում Աֆղանական միության խաղաղապահական առաքելության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքը կատարվել է Բամբարի քաղաքից ոչ հեռու, որտեղ փախստականների ճամբարն է տեղակայված:
«Բոլոր զոհերը մահմեդական փոքրամասնության ներկայացուցիչներ էին, նրանք քրիստոնյաների ստեղծած «Անտիբալաքա» աշխարհազորայինների զոհն են դարձել», - նրա խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քրիստոնյա եւ մահմեդական համայնքների հակասությունները, որոնք ծագել էին 2013-ի մարտին՝ ԿԱՀ-ում կատարված պետական հեղաշրջումից հետո, վերաճել են միջդավանական թշնամանքի:
Այն ի զորու չեն դադարեցնել աֆրիկյան երկրների զորքերը եւ նրանց օժանդակող ֆրանսիացի 1,5 հազար զինվորները:
Հակամարտության սկզբից ի վեր զոհվել է հազար մարդ, միլիոնից ավելին լքել է տունը: ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշել է այդ երկիր մինչեւ 10 հազար խաղաղապահ ուղարկել ընթացիկ տարվա սեպտեմբերից ոչ շուտ:





























