Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի նախօրեին ԵԽԽՎ նախագահը նշել է, որ Վեհաժողովը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ստեղծվի երկխոսության եւ վստահության մթնոլորտ»,- հայտարարել է Անն Բրասերը:




























