Մոսկվայում քոլեջի դեռահաս ուսանողը ցած է նետվել պատուհանից՝ ֆիզիկայի քննությունը անհաջող հանձնելուց հետո:

Իրավապահ մարմինների աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերջգությունը տեղի է ունեցել կիրակի ցերեկը: 16-ամյա տղան դուրս է եկել տնից ու անհետացել:
Նախօրեին առավոտյան նրա մարմինը գտել են շենքերից մեկի մուտքի մոտ: Երիտասարդի մարմնի վրա վնասվածքներ են եղել, որոնք բնորոշ են մեծ բարձրությունից ցած ընկնելուն:

Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում են դեռահասի մահվան բոլոր հանգամանքները:

Նախնական վարկածով՝ ուսանողը ինքնասպան է եղել ֆիզիկայի քննությունից կտրվելու պատճառով: