Վաղարշապատի Շահումյան փողոցում, հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Աստրա Ջ» եւ «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: