Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում, հունիսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























