Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի Վարդանյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»:
Հիշեցնենք, որ Վրաստանում ՀՀ արդեն նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Արդարադատության նախարար:





























