Հյուսիսային Կորեայում պաշտոնից հեռացվել է պաշտպանության նախարար Չան Չոն Նամը: Այս մասին տեղեկացնում է ճապոնական Radio-Press գործակալությունը, որը զբաղվում է Փհենյանի հեռուստատեսության եւ ռադիոյի տեղեկատվության վերլուծությամբ:
Նոր նախարար է նշանակվել Գլխավոր շտաբի նախկին պետ Հյուն Յոն Չհոլը: Որոշման պատճառները չեն հաղորդվում:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հաճախ է ռազմական գերագույն ղեկավարության կազմի փոխատեղումմներ անում՝ խիստ վերահսկողության տակ պահելու նկատառմամբ:





























