Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գտաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գտաշեն-Ամասիա Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհին` Գտաշեն - Ամասիա հատվածում (8-րդ կմ) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 335 LS 68 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ցեխակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: