Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր - Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 73-ամյա Մ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























