Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.47-ից մինչեւ 18.00-ն Վայոց Ձորի Վարդահովիտ գյուղում տեղացել է կարկուտ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը եւ ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու եւ գնահատելու համար: