Նիկոլաս Ուիգ անունով մի գող Մինեսոտա նահանգում իր կողմից կողոպտված տանը մոռացել էր դուրս գալ Ֆեյսբուքի իր էջից: Դա հնարավորություն է տվել տուժողին հեշտությամբ ճանաչել գողին, իսկ ամերիկյան ոստիկանությանը՝ ձերբակալել նրան:

Տանտիրոջ խոսքով՝ նա փողոցում տեսել է կողոպտչին եւ ճանաչել վերջինիս՝ հիշելով գողությունից հետո իր տնային համակարգչում առկա ֆեյսբուքի լուսանկարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուիգը խոստովանել է կատարած հանցագործությունը: Այժմ նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: