Չժեցզուան նահանգում (Արեւելյան Չինաստան) տեղատարափ անձրեւներին հետեւած ջրհեղեղից տուժել է 702 հազար մարդ, հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը հանգեցրել է 33, 87 հազար հա գյուղացիական տնտեսությունների հեղեղմանը, հաղորդվում  է 460 գլուխ խոշոր եղջերավոր անասունների սատկելու մասին: Մոտ 90 ձեռնարկություններ ստիպված են եղել դադարեցնել արտադրական գործունեությունը:

Տարերային աղետի հետեւանքով շարքից դուրս են եկել նաեւ ճանապարհները, կապուղիները, ամբարտակները, նահանգի մի շարք շրջաններում խաթարվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ջրհեղեղի հետեւանքով տնտեսական վնասը իշխանությունները կողմից գնահատվել է 187,7 մլն յուան (30,1 մլն դոլար), հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ըստ եղանակային կանխատեսումների՝ մոտ ժամանակում իրավիճակի բարելավում չի սպասվում՝ մոտ օրերս տարածաշրջանում տեղումների քանակը սպասվում է մինչեւ 300 մմ: