ՆԱՏՕ-ի դուռը բաց է, եւ ոչ ոք չի կարող խանգարել արեւմտյան բլոկի ընդլայնմանը, Թվիթերի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«ՆԱՏՕ-ի դուռը բաց է, եւ ոչ մի երրորդ ուժ չի կարող վետո դնել բլոկի ընդլայնման վրա», - գրել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Դաշինքի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ինտենսիվ բանակցություններ սկսել Չեռնոգորիայի՝ արեւմտյան դաշինքում ընդգրկվելու ուղղությամբ:
«Մենք կսկսենք ինտենսիվ եւ նպատակաուղղված բանակցություններ, որպեսզի ամենաուշը 2015 թ. վերջին Չեռնոգորիան արդեն կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին», - գրել է Ռասմուսենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Վրաստանին դաշինքի անդամակցությանը «մոտեցնելու» ուղղությամբ:
Բացի դրանից, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն կդիտարկի Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու միջոցների փաթեթ, մասնավորապես՝ նոր նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով:





























