Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հունիսի 23-ին, ժամը 16.30-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 42-ամյա Վաչագան Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով: