Ոստիկանության Մասիսի բաժնում, հունիսի 17-ին, ժամը 18.30-ին, հաղորդում էր ստացվել, որ Մասիսի քաղաքապետարանի մի աշխատասենյակից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է բանկային քարտ, կառավարման ակադեմիայի դիպլոմ եւ վկայական:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա Հրաչ Ա.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:





























