Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 23-ին, ժամը 22.15-ին, Բագրատաշեն անցակետով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացվել 38-ամյա Հովիկ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: