Ոստիկանության Սպիտակի բաժնում, հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, հաղորդում էր ստացվել, որ 48-ամյա Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարեւանը` 55-ամյա Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի:

Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Համլետ Թ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: