Մայամիում հունիսի լույս 24-ի գիշերը զանգվածային հրաձգություն է կատարվել ավտոմատ հրազենից: Երկու մարդ զոհվել, յոթը ծանր վիրավորվել են: Կրակողները փախել են դեպքի վայրից:
Ըստ ոստիկանության՝ երկու հոգի գիշերվա 2:30-ին մոտեցել են Liberty City բնակելի համալիրին, դուրս եկել ամենագնացից, կրակ բացել ամբոխի ուղղությամբ, իսկ հետո նստել մեքենան եւ հեռացել: Կրակել են АК-47-ից եւ АР-15 հրացանից: Ըստ իրավապահների՝ հանցագործները նախատեսված զոհին չէին գտել, փոխանցում է Lenta.ru-ն:
Տեղի բնակիչները վախենում են հանցագործների վրեժից եւ ոստիկանության հետ դժվարությամբ են համագործակցում: Փոխանցվում է, որ սպանվածները 30-ամյա Քեւին Ռիչարդսոնն ու 26-ամյա Նաքիել Ջեքսոնն են: Վիրավորները տեղափոխվել են Ջեքսոն Մեմորիալ հիվանդանոց, նրանց մեջ կա 17-ամյա մի աղջիկ, որը վիճակը ծանր է:





























