Բելֆաստից Բարսելոն թռչող օդանավը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայում՝ Կորկ քաղաքի օդանավակայանում, հաղորդում է SkyNews-ը վկայակաչելով՝ օդանավակայանի մամուլի ծառայությանը:

Մենք գործարկել ենք մեր փրկարարական ծրագիրը, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Այն ուղարկվել է մասնագետների մոտ ստուգման, սակայն հազիվ թե դա վառելիքի արտահոսք լիներ», հայտարարել էր Կորկի օդանավակայանի մամուլի քարտուղարը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել, ուղեւորներին տեղավորել են տեղական հյուրանոցներում: Չհաստատված տվյալներով՝ ինքնաթիռը, նախքան վայրէջք կատարելը, ստիպված է եղել 3 շրջան կատարել օդանավակայանի վրա: