ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաղորդել է Վրաստանի հետ համագործակցության ամրապնդման համար դաշինքի կողմից «նշանակալի միջոցառումներ» ձեռնարկելու մտադրության մասին: Բացի այդ, 2015թ. վերջին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը մտադիր է լուծել Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը:

 «Վրաստանի համար մենք նշանակալի փաթեթ ունենք, ինչը կօգնի վերջինիս ավելի մոտ կանգնել ՆԱՏՕ-ին», - Բրյուսելում նշել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տվյալ պահին Թբիլիսին Դաշինքի հետ արագացված երկխոսության մասնակից է, որից հետո երկրին կարող է առաջարկվել է կազմակերպությանը անդամակցության գործողությունների ծրագիրը:

Ինչպես իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, այնպես էլ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, եվրաատլանտյան տարածք Վրաստանի ինտեգրումը համարում են երկրի արտաքին քաղաքականություն գերակայությունների մեկը: